Search
Close this search box.

Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները պահանջում են կայացնել արդարացման դատավճիռ, ճանաչել Գասպարյանի անմեղությունը

Պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևն ու Էրիկ Ալեքսանյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ «Ինչպես արդեն հայտնել էինք, Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը ազատվել էր պատժի կրումից։ Հանրության համար այսպիսի դատավճիռը դրական ընկալվեց, սակայն այն պաշտպանական կողմի համար բավարարող լուծում չէ, քանի որ մեղադրանքը առարկայնորեն հիմնավորված չէ, գործում առկա չէ գեթ մեկ փաստարկ, որը համոզիչ ձևով կվկայի, որ մեղսագրված արարքը իրավաչափ է։ Սակայն այս ամենը չխանգարեց, որպեսզի Վլադիմիր Գասպարյանը ձախողված մեղադրանքներով մեղավոր ճանաչվի։
Այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով, ըստ էության, պահանջում ենք ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով Վլադիմիր Գասպարյանի անմեղությունը։
Արդարացման դատավճռին այլընտրանք ցանկացած որոշում մեզ համար անընդունելի է և հավասար է արդարադատության ժխտման։
Պաշտպաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Էրիկ Ալեքսանյան