Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում

Սեպտեմբերի 3-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՆԳՆ Մաշտոցի բաժնում «Ուիգմոր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Բեկնազարյան փողոցի 5 հասցեից ծեծի հետևանքով մարմնի տարբեր հատվածներում պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 17-ամյա Ա․ Գ-ն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 14։00-ի սահմաններում, Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող Երևանի թիվ 6 արհեստագործական ուսումնարանի բակում Ա․ Գ-ն և նույն ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանող, Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Հ․ Բ-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Հ․ Բ-ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է Ա․ Գ-ի մարմնի տարբեր հատվածներին:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հ․ Բ-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։