Վերին Լարսի ճանապարհի վրացական հատվածում սահմանափակումներ են մտցվում։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Բոլոր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կսահմանափակվի Դևդորակի թունելի հատվածում, որը գտնվում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 132-135-րդ կմ-ում։
Նշվում է, որ երթևեկությունը կարգելվի օգոստոսի 15-17-ը` ժամը 10։00-19։00-ն։ Ճանապարհահատվածը փակ կլինի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
Վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել թունելը։