Վաշինգտոնում անցկացվող միջոցառման նախաձեռնողներինշատ քիչ է հետաքրքրում, թե Փաշինյանը ինչ վերաբերմունք ունի Հայ Առաաքելական եկեղեցու նկատմամբ

Գնահատականները, թե Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Ազգային աղոթքի նախաճաշին, բայց չէ՞ որ նա հավատացյալ չէ, խնդիրներ ունի Հայ Առաքելական եկեղեցու հետ եւ այլն, կամ շատ միամտության կամ անտեղյակության հետեւանք են:

Այս թեմային մասնակի անդրադարձել եմ նաեւ երեկ, շարունակեմ, որ Վաշինգտոնում անցկացվող միջոցառման թե նախաձեռնողներին, թե մասնակիցներին, ըստ էության շատ քիչ է հետաքրքրում, թե Փաշինյանը ինչ վերաբերմունք ունի Հայ Առաաքելական եկեղեցու նկատմամբ:

Ավելին, թող չհնչի տարօրինակ, բայց վաշինգտոնյան հարթակի այդ բնույթը այնպիսին է, որ, պատկերավոր ասած՝ Հայ Առաքելական եկեղեցին կարող է նույնիսկ դիտվել մրցակից:

Բայց, լայն իմաստով, Վաշինգտոնում դավանական խորագրով եւ արմատով կազմակերպվող միջոցառումը շատ վաղուց դե ֆակտո ստացել է վերկրոնական բնույթ, քանի որ դրան հրավիրվում ու մասնակցում են նաեւ մահմեդական երկրների ներկայացուցիչներ: Ազգային աղոթքի նախաճաշը վաղուց վերածված է քաղաքական միջոցառման, որտեղ հետաքրքրողը լինելու է մասնակիցների «աշխարհհտնտեսական» եւ «աշխարհքաղաքական» դավանանքը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան