Վարդան Ղուկասյանն այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրիի ավագանու անդրանիկ նիստում ընտրվեց քաղաքապետ: Նա ստացավ 18 կողմ, 0 դեմ ձայներ:
Նշենք, որ այս պահին ընթանում է Գյումրիի ավագանու անդրանիկ նիստը: ՔՊ խմբակցությունը չի մասնակցում նիստին: Նիստը վարում է Վարդան Ղուկասյանը: Ընդիմադիր 4 խմբակցությունները հայտարարել են, որ կաջակցեն Վարդան Ղուկասյանի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով ավագանու 33 մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.
Սարիկ Մինասյան (ՔՊ) — 14 մանդատ
Վարդան Ղուկասյան (Կոմկուս) — 8 մանդատ
Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը» դաշինք) — 6 մանդատ
Ռուբեն Մխիթարյան (Իմ հզոր համայնք) — 3 Մանդատ
Կարեն Սիմոնյան (“Մայր Հայաստան” դաշինք) — 2 մանդատ