Ինչպես հայտնել ենք, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հատուկ ջոկատայինների կողմից բերման է ենթարկվել։
«Այսօր»-ը քիչ առաջ ահազանգ է ստացել Վարդան Ղուկասյանի թիմից, որ ոստիկանությունը բռնի ուժով, գետնին տապալելով բերման է ենթարկել Ղուկասյանին ու նրա մերձավորներին։ Նախկին քաղաքապետի մերձավորների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են ընթանում։
«Նիկոլը տեռոր է սկսել Գյումրում։ Իրենք հարցում են արել ու տեսել, որ Վարդան Ղուկասյանն ամենաշատ ձայներն ունի ու սկսել է տեռորը, բայց ինքը լավ չի ճանաչում Գյումրին ու գյումրեցուն։ Տասնապատիկ ավելի ենք հաղթելու ու ազատվենք ՔՊ ու Նիկոլ քաղցկեղից»,- ասել է նախկին քաղաքապետի մերձավորը, որի բնակարանում ու գրասենյակում այս պահին խուզարկություն են իրականացնում։