Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստանը չի միջամտել և լուռ հետևել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Սա ոչ թե Հայաստանի նախկին նախագահի, այլ ռուսական հատուկ ծառայությունների «պռապըռշիկի» խոսքեր են, որը փորձում է ամեն կերպ արդարացնել այն տերերին, որոնց ծառայում է։
Հայաստանը չէ, որ իր դաշնակցի հակառակորդին ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ մահաբեր զենքեր է վաճառել հենց Քոչարյանի ու Սերժի կառավարման տարիներին»,-գրել է նա