Ելույթ է ունենում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, ով, բոլոր կանխատեսումներով, առաջատարն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընտրությունների նախնական արդյունքներով Թրամփը հավաքում է ընտրիչների 277 ձայն, Հարիսը` 226:
Հիշեցնենք՝ երկրում ընտրում էին նախագահին, Սենատի մեկ երրորդին և Կոնգրեսի Ներկայացուցիչների ամբողջ պալատին, ինչպես նաև 11 նահանգների և 2 տարածքների կառավարիչներին: