Search
Close this search box.

Թուրքիայում ոչ մեծ, բայց որոշակի ընկալումների փոփոխություն է տեղի ունենում. Փաշինյան

Please enter a valid URL

Մենք պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ եւ ցամաքային բացում իրականացնենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես, ինձ մի պահ դնելով դիտորդի դերում, որը հետևում է Թուրքիայում ընթացող քննարկումներին, կասեմ, որ ոչ մեծ, բայց որոշակի ընկալումների ակնհայտ փոփոխություն է տեղի ունենում Թուրքիայում»,– նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` այս հարցում մեծ նշանակություն ունեն ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, որոնք դեռ զգալի արդյունքներ չեն արձանագրել, սակայն կարևոր է, որ երկու երկրները գտնվում են հաղորդակցության մեջ։