Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է․ «Ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով դատական քննության առարկա հանդիսացող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները։
Իրավական և պատմական փաստերն անտեսող այս անբարեխիղճ նախաձեռնությունը բացահայտում է այն ծանր իրավիճակը, որում հայտնվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա հանցակիցները, որոնց նկատմամբ պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների առնչությամբ Միջազգային քրեական դատարանում իրականացվող քննության շրջանակում տրված են ձերբակալության հրամաններ։ Թուրքիան շարունակելու է վճռականորեն աշխատել, որպեսզի ավարտվեն Իսրայելի՝ տարածաշրջանում իրականացվող ընդարձակողական և ապակայունացնող քաղաքականությունները, ինչպես նաև որպեսզի Նեթանյահուի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի դատարանի առաջ՝ Պաղեստինի ժողովրդի, առաջին հերթին՝ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունների համար»։





