Թրամփը խոստացել է պաշտպանել հայ քրիստոնյաներին, նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. The Washington Post

Թրամփը խոստացել է պաշտպանել հայ քրիստոնյաներին, նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից: Դրա մասին The Washington Post պարբերականի իր հոդվածում գրում է ամերիկացի լրագրող և հայազգի գրող Դեյվիդ Իգնեշիուսը:

«Ադրբեջանում դատում են հայ Ռուբեն Վարդանյանին, և ես ուզում եմ ներկայացնել Ադրբեջանում դատավարության ենթարկված քաղբանտարկյալ Վարդանյանի ծանր վիճակը։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում, և նրա գործն ավելի մեծ ուշադրության է արժանի։

Վարդանյանի՝ այսպես կոչված «հանցագործությունը» հայկական դիմադրությանն աջակցելն էր Լեռնային Ղարաբաղում՝ Կովկասի հեռավոր տարածաշրջանում, որի բնակիչները ժամանակին հիմնականում հայեր էին: Ներկայում արդեն 120 հազար հայ տարածաշրջանից փախել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ այնտեղ ներխուժեցին ադրբեջանական զորքերը: Վարդանյանը ձերբակալվել է Հայաստանի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ»,- գրում է հոդվածագիրը։