ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Արարատ Միրզոյանն ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր՝ թուրքերը բացում են». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

Շենգավիթում քարոզարշավի ժամանակ լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Արարատ Միրզոյանն ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր՝ թուրքերը բացում են: «Նկատի ուներ, որ մենք մինչև հիմա Թուրքիայից ապրանքներ արտահանելու համար պետք ա դա ձևակերպեինք… ապրանքը, երբ առնում ենք որևէ երկրից ու արտահանում ենք ուղիղ որևէ տեղ, պետք է նշվի հասցեատեր երկիրը: Նախկինում իրենց կարգավորումներով ՀՀ-ն էդ ցանկում չկար և ձևակերպվում էր երրորդ երկիր ու երրորդ երկրից նոր արտահանվում էր ՀՀ: Գիտեք, որ ՀՀ-ում թուրքական արտադրության բազմաթիվ ապրանքներ կան: Հիմա իրենք ձևակերպում են, որ էդ ցանկում կարողանան առաքման երկիր ՀՀ-ն նշել»,- ասաց Փաշինյանը:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։