ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ով կրակել է, թող պատասխանատվության ենթարկվի․ ես ո՛չ ընտանիք եմ մտնում, ո՛չ երեխա եմ քննադատում»․ Գագիկ Ծառուկյան

«Օրենքի առաջ բոլորը պետք է պատասխան տան, ով կրակել է, թող պատասխանատվության ենթարկվի։ Ես դրա կողմնակիցն եմ»,- այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանի որդին «Արցախում կրակելու փոխարեն կոտայքում է կրակել»։

Հարցին՝ կպատասխանի՞ Նիկոլ Փաշինյանին նույն բառապաշարով, Ծառուկյանն արձագանքել է․ «Ծառուկյանն իր կշիռը, իր հարգանքն էս տարիների ընթացքում ունի։ Ես ո՛չ ընտանիք եմ մտնում, ո՛չ երեխա եմ քննադատում»։
Արդյո՞ք իր որդին կվերադառնա Հայաստան․ այս հարցին ի պատասխան՝ Ծառուկյանը նշել է. «Այո, ինքը էնտեղ գործերով զբաղված է, կավարտի, ամսի 7-ից հետո անպայման կգա»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։