Թրամփը Ուկրաինայում զոհերի սարսափելի թիվ է հրապարակել

ԱՄՆ-ն արբանյակների միջոցով տեսնում է, որ Ուկրաինան 700 հազար զինվոր է կորցրել։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը` ելույթ ունենալով Ֆլորիդայում։

«Ուկրաինան հավանաբար 700 հազար զինվոր է կորցրել, և դա սարսափելի է, մարմինների մասեր են երևում, բոլոր դաշտերում, բոլոր: Մենք դրանք շատ ճշգրիտ տեսնում ենք արբանյակների միջոցով», — ասել է նա:

Թրամփը հավելել է, որ մարտադաշտի պատկերները «Գետիսբերգի ժամանակակից տարբերակն» են հիշեցնում։

Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ նախագահն ափսոսանք էր հայտնել, որ Ուկրաինան վերջին երեք տարիների ընթացքում չի օգտագործել Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու հնարավորությունները։

Նա ընդգծել էր, որ դեռ մի քանի տարի առաջ Ուկրաինան կարող էր կարգավորման հասնել առանց տարածքային կորուստների, եթե գործընթացը թեկուզ «միջակ բանակցող» ղեկավարեր։