Search
Close this search box.

Տիգրան Ավինյան, քո ստորագրությունը ինչու ադամանդից էլ թանկ դարձավ

Համահայկական Ճակատ Շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տիգրան Ավինյանը այսօր մի լավ գլուխ է գովացել՝ թե բա տեսեք, տեսեք ինչ ենք արել.
«Երևանի քաղաքապետարանը շինարարության ոլորտից միայն այս տարի 18 մլրդ դրամ ավելի է հավաքել»։

Բա որ այդպիսի թվերի մասին ես խոսում ես , ինչու չես ասում ,որ քո մի ստորագրությունը ոսկուց էլ չէ, ադամանդից թանկ ես դարձրել։ Մի օրինակ բերեմ, եթե նախկինում փոքր քառակուսու շինթույլտվության համար քաղաքացին վճարում էր 105000 դրամ, հիմա վճարում է 500-ից 600 հազար դրամ։ Սա մեկ ու ամենափոքր օրինակներից մեկը։

Ու դու զարմանում ես, որ շատ փող ես հավաքել։ Զարմացի, թե քո ստորագրության մեջ ինչը փոխվեց, որ մի քանի հարյուր, կամ մի քանի միլիոն դրամով, մեծ տարածքով շենքերի համար, քո ստորագրությունը այդքան թանկացավ։