Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ հարցին քիչ առաջ լրագրողների հետ զրույցու Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ճիշտ է, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց դրույթ առ դրույթ ամեն ինչ հայտնի է: Տեսքտը պատրաստ է ստորագրման և մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների և տեղի մասին:
Տեքստի հրապարակաման հետ կապված, անկեղծ ասած, պրակտիկաներին պետք է նայել՝ ինչպիսին է: Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք. հոդված-հոդված հրապարակվել է և չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ: Այո՛, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց չի կարող ասել, որ բովանդակությանը ծանոթ չէ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։