Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թալանել, հետո փորձել են այրել պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան

Դաշնակցության գրասենյակի մոտ թալանել, ապա փորձել են այրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան։ Մեքենայի վրայից գողացել են մոտ 2000 դոլարանոց ավտոպահեստամաս, գրում է «Հրապարակ»-ը։
«Երկար ժամանակ է՝ մեքենան այստեղ է կայանված, գաղափար չունեմ, թե ով է արել»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Գառնիկ Դանիելյանն այսօր մասնակցում էր տրանսպորտի թանկացման դեմ ուղղված ակցիային։