«Ուկրաինայի տարածքում ռուս օկուպանտների այսօրվա հարվածը ամենախոշորներից էր և ուղղված էր քաղաքացիական ենթակառուցվածքներին: Տարբեր տեսակի ավելի քան հարյուր հրթիռներ և մոտ հարյուր «շահեդներ»»,- այսօրվա տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Երկրի ամբողջ տարածքում շարունակվում է ռուսական հարվածի հետևանքների վերացումը: Կան զոհեր և տասնյակ վիրավորներ: Մեծ վնաս է հասցվել էներգետիկ ոլորտին»,- նշել է նա:
«Պուտինը չի դավաճանում իրեն. բոլորին վաղուց հայտնի է, որ նա հիվանդ էակ է: Յուրաքանչյուր ղեկավար, մեր յուրաքանչյուր գործընկեր գիտի, թե ինչպիսի որոշումներ են պետք, որպեսզի պատերազմը դադարեցվի: Չի կարող լինել Ուկրաինայում հեռահարության սահմանափակում, երբ ահաբեկիչները չունեն նման սահմանափակումներ: ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան և մյուս գործընկերներն ունեն ուժ, որպեսզի օգնեն մեզ՝ կանգնեցնել ահաբեկչությունը: Որոշումներ են պետք»,- ընդգծել է Զելենսկին: