Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են դիմավորում Պուտինին Մինսկում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ, նա կմասնակցի Միութենական պետության բարձրագույն պետական ​​խորհրդի նիստին և առանձին կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Օրակարգում անվտանգության հարցեր են։

«Դուք կլսեք երկու նախագահների ելույթները։ Այնուհետև փակ դռների հետևում կլինեն բովանդակային ելույթներ՝ ոչ հրապարակային ձևաչափով»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, հանդիպմանը ելույթ կունենան նաև երկու երկրների փոխվարչապետերը։ «Օրակարգը հագեցած է լինելու, փաստաթղթերի ստորագրում է լինելու»,- հավելել է մամուլի քարտուղարը։

Հանդիպումը համընկնում է Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի 25-ամյակի հետ, որը Ռուսաստանը և Բելառուսը ստորագրել են 1999 թվականին: Համաձայնագիրը ենթադրում է միասնական տնտեսական, արտաքին քաղաքական, բյուջետային և հարկային տարածքի ստեղծում, ինչպես նաև երկու երկրների էներգետիկ, տրանսպորտային և մաքսային համակարգերի միավորում։