Քիչ անց ԱՔՊ գասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ նախաձեռնող հերթական նիստը կանցկացնի՝ փակ ձեւաչափով: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այսօր նիստին ներկա են բոլոր պատգամավորները:
Ըստ NEWS.am-ի տեղեկությունների քննարկվելու է Քյարամյանի եւ Աղազարյանի միջեւ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հետ կապված խոսակցությունները:
Նախաձեռնող խմբի նիստին ներկա են նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՊԵԿ նախագահը, Ֆինանասների նախագահը եւ այլ պաշտոնյաներ: