ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ-ի ողջ պատմության ընթացքում Կիրանցում դասի գնալն ու ապրելը երբեք ավելի անվտանգ չի եղել». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ Կիրանցի դպրոցի բացման արարողությունից: Դպրոցի դահլիճում իր ելույթում նա հայտարարում է. «Սոցիալական ցանցերում ու առհասարակ, քննարկում են, թե ինչքանով է անվտանգ Կիրանցի դպրոցը: Ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում երբեք Կիրանցում դասի գնալն ու ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Սա շատ կարևոր արձանագրում է»,- նշեց Փաշինյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։