«ՍԴ-ում դեռևս ընտրությունների արդյունքները վիճարկվում են, բայց ՔՊ-ն՝ իշխող կուսակցությունն արդեն ձևավորում է ԱԺ՝ նախագահի, փոխնախագահի թեկնածուներ է ընտրել, նախապատրաստվում է նաև կառավարության ձևավորմանը․ իրավական տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում այս ամենը»,- ՍԴ նիստից առաջ լրագրողը դիմեց Արդարադատության նախարար, ՔՊ ներկայացուցիչ Սրբուհի Գալյանին։ «Ընտրությունները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվել։ Այն, ինչ տեղի է ունենում ՔՊ-ում, ժողովրդավարության հերթական դրսևորումն է. երբ պաշտոնները ոչ թե բաժանվում, այլ ընտրվում են, և այս պրոցեսի հետ կապված միայն ուրախություն կարելի է արտահայտել և ոչ թե մտահոգություն»,- ի պատասխան ասաց Գալյանը։





