Այսօր ՔՊ-ն վարչության նիստ էր գումարել, որի օրակարգում ԱԺ փոխխոսնակների ընտրության հարցն էր։ Նիստի ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում պաշտոնապես արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։
«Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին։





