«Հրապարակ»․ Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն պատրաստվում է Վանաձորի ընտրություններին։ Նախորդը 2021-ի դեկտեմբերի 5-ին էր, ըստ ամենայնի 26-ինն էլ կլինի դեկտեմբերին։ Իշխանության թեկնածուն Լոռվա մարզպետ Արեն Մկրտչյանն է, որը դուրս է գրվել Ալավերդու հաշվառումից եւ գրանցվել Վանաձորում հորեղբորորդու տանը, որ օրենքով պահանջվող 6 ամսվա բնակության ցենզին համապատասխանի։

Չնայած անցած ընտրություններից հետո ՔՊ-ն Արկադի Փելեշյանի՝ Ակայի միջոցով ուզուրպացրեց Վանաձորը, հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելով, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ իշխանությունը քաղաքապետին յուրային չի համարում, հատկապես իր հովանավոր` ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո Ակայի դիրքերը թուլացել են:

Լուրեր կան, որ իրավապահները սկսել են նրանով հետաքրքրվել եւ քաղաքապետարանում գնումների, տենդերների հետ կապված ինչ-որ խախտումներ են հայտնաբերել։ Հունիսի 7-ից առաջ Վանաձորի նախընտրական «կուրացիան» ՔՊ-ն նրան չի վստահել: Ական էլ, ասում են, աշխատել է «Ուժեղ Հայաստանի» համար։

Սակայն քանի որ ՔՊ-ի դիրքերը շատ խարխուլ են Վանաձորում, չի բացառվում, որ Ակային առաջիկա ընտրություններում կրկին կօգտագործեն նրան որպես երկրորդ ուժ առաջադրելով ընդդիմությունից ձայներ խլելու, իսկ ընտրություններից հետո ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու համար։ Առայժմ այլ թեկնածուների մասին չի խոսվում, հնարավոր է, որ առաջադրվի նաեւ Մամիկոն Ասլանյանը, որն «Ուժեղ Հայաստանի» ցուցակով պատգամավոր է ընտրվել։

Մեր աղբյուրների պնդմամբ, Ասլանյանի գործոնով է պայմանավորված, որ ՔՊ-ն Վանաձորը խոշորացնելու ծրագիր է իրականացնում` Փամբակը միացնելով Վանաձորին, հույսով, որ Փամբակի գյուղերում Ասլանյանը ձայն չունի, իսկ իրենք վարչական ռեսուրսով կհաղթեն, ինչպես արեցին Էջմիածինը Խոյին միացնելով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։