Չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պիտի ընտրի իր ապագան: Այս մասին ՍԴ-ում քննարկման ժամանակ ասել է ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը:
«Ես անձամբ չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պետք է ընտրի իր ապագան: Արդյունքում այն քաղաքական ուժը, որը կփորձի, օրինակ, Ջենիֆեր Լոպեսի միջոցով գրավել ինձ, իմ աչքին ավելի հեղինակազրկվելու է: Այսինքն միանշանակ ասել, որ մի բանը բոլորի վրա այսպիսի վատ ազդեցություն է ունենում, երևի թե ճիշտ չէր»,-ասել է դատավորը:
Մինչ այդ դատավորը հարց էր տվել, թե ո՞վ է Հայաստանի Հանրապետության քաղաքացին որպես ընտրող:
Ի պատասխան «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանն արձագանքեց՝ նշելով, որ խորը մարդաբանական հարց է բարձրացվում, այստեղ իրավաբաններ են, կան տարբեր կենսակերպի ցենզերի մարդիկ, իրավաբանության խնդիրն է՝ որոշակի կրիտերիաներ վերհանել, թե ինչը կարող է ազդել կամ չազդել անձի՝ ազատ կամարտահայտնության վրա։
«Նույն վարչական ռեսուրսի կամ կաշառքի կիրառման տրամաբանությունը որն է, սահմանաչափերը դնում ենք, որ հնարավորինս զսպենք, ինչու՞ է սահմանված 800 մլն ծախսի սահմանաչափը, որովհետև շատերը հասկանում են, որ հանրահավաքներն ունեն զվարճանքի կոմպոնենտ, այնպիսի տպավորություն չլինի, որ որևէ մեկը կարողանա շատ ծախսեր անի, օրինակ, Ջենֆիեր Լոպեսին հրավիրի, բնական է՝ նա ավելի մեծ զանգվածներ կհրավիրեր դեպի այդ քաղաքական ուժը, քան եթե ինչ-որ մեկը մեկ այլ անձի հրավիրեր կամ չհրավիրեր»,- ասաց Սողոյանը։
@armlife.lurer Չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով` պիտի ընտրի իր ապագան. ՍԴ դատավոր #newsarmenia #hayastan armlife.am #news





