Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էս ծառի զույգը պետք է լինի Շուշիում. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ ու այսօր օրս անցկացրել եմ Արցախի երիտասարդների հետ ու անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ աննկարագրելի ապրումներ եմ ունեցել: Տնից, տեղից, հայրենիքից զրկված այս երիտասարդների մեջ այնքան լույս, կյանք ու հավատ կա, որ քեզ ավելի պարտավորված ես զգում հանուն նրանց շատ ավելին անելու համար:

Արցախից մի չքնաղ աղջիկ նվեր էր բերել իր հետ, որից ես ամբողջ մարմնով փշաքաղվել էի: Իր հարսանիքի համար տարոսիկներ պատրաստելու համար Արցախից բերված մի բուռ հողն Անահիտը ինձ նվիրեց, իսկ ես խոստացա, որ իմ տան բակում այդ հողով ծառ ենք տնկելու, իսկ հողի մյուս մասով էլ Շուշիում ենք միասին ծառ տնկելու: Անահիտն այսօր իմ տանն էր ու միասին տնկել ենք մի ծառ, որը խորհրդանշելու է Հայաստանի ու Արցախի միասնությունը և մի օր անպայման Անահիտի պատմական հայրենիքում միասին ծառ տնկելու հավատը: Այդ հավատն աննկարագրելի թանկ է իմ համար և ես ուժերիս ներածին չափով ամեն ինչ անելու եմ մշտապես այն արդարացնելու և այս լուսավոր երիտասարդների կողքին լինելու համար:
Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի բոլոր երիտասարդներին…