Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում՝ Արտաշատի խճուղում «DAF» մակնիշի բեռնատարի վթարից: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ընթերցողը տրամադրել է տեսանյութ, որում արձանագրվել է, թե ինչպես է տեղի ունեցել վթարը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 17:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Մ-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել էր: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: