Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստ եմ կшլшնքի. Առուշ Առուշանյանը նիստից առաջ խոսեց լրագրողների հետ

Please enter a valid URL

Ցանկացած սցենարի պատրաստ եմ, կալանքի պատրաստ եմ, մեր արդարության համար եմ մարտնչում։ Այս մասին իր գորոծվ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

«Ընտրության թեման հանվում է, սա քաղաքական որևէ գործառույթի մեջ մտնում»,- ասաց Առուշանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյեք իր նկատմամբ կատարվող գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն:

«Որոշումը եղել է 2022թ.-ին: Փաստաբանները բողոքարկել են: Բողոքը չի անցել: Այստեղ նաև սկզբունքային մոտեցումներ կան: Եթե ժողովուրդը գնացել է իմ կալանքում եղած ժամանակ ինձ է ընտրել, բարոյական չէ ստորագրեմ կամ դուրս գամ, այն դեպքում, երբ օրենքով նման բան չկա: Ինձ պրոբացիան ոչինչ չի ուղարկել, ավագանուն է ուղարկել, ավագանին էլ լիազորություն չունի: Ինձ համար բարոյական չէ կալանքից խուսափելու համար հետքայլ անել»,-նշեց Առուշանյանը: