ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շուտ մոռացավ՝ առաջին կաշառք բաժանողը իրենց թիմակիցն էր

Վերջերս տեսնում ենք հակակոռուպցիոն կոմիտեի և իրավապահ տարբեր մարմինների կողմից բացահայտվում են ընտրակեղծարարության կամ մարդկանց նյութապես շահագրգռելու, բարեգործության կանոնները խախտելու տարբեր դրվագներ, և դրանց ծավալները ըստ էության բավականին մեծ են։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, ԱԺ–ում ԿԸՀ հաշվետվությունը քննարկելու ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նա դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին ասաց. «Օրենսդրական ի՞նչ կարգավորում կա այն իմաստով, որ ի՞նչ ծավալների պետք է հասնեն այս գործողությունները, ի՞նչ պետք է տեղի ունենա, դեռ ինչքան պետք է մարդիկ շարունակեն քյաբաբ բաժանել, տելեվիզոր բաժանել, էպիլյատոր բաժանել, տարբեր ծառայությունների դիմաց մարդկանց շահագրգռեն, որ իրենց ընտրեն, որ տվյալ քաղաքական ուժը, օրինակ, չգրանցվի։ Որովհետև, ըստ էության, սա քաղաքական գործունեության մասին չի, սա բոլորովին այլ գործունեության մասին է։ Խնդրում եմ ինձ ասեք, ի՞նչ պետք է տեղի ունենա և ի՞նչ ծավալների պետք է հասնեն այս խախտումները, որպեսզի այս ուժերը չգրանցվեն, որովհետև կա նաև մի երևույթ, որ ընտրություններից հետո էլի բացահայտվեն մի շարք իրավիճակներ, օրինակ Վաղարշապատում, բայց մենք արդեն ընտրությունն անցել ենք և հիմա հետին թվով չենք էլ կարող ասել, թե այս գործողությունները ինչպես են ազդել ընտրության արդյունքների վրա»։

Հիշեցնենք 2025 թվականին Վաղարշապատում ընթացող ՏԻՄ քարոզարշավին զուգահեռ Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը բարեգործությամբ էր զբաղված։ Տնօրեն Անուշ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից պարզվում էր որ նա այնքան էր տարված է ՔՊ-ով, որ կիսվել է Արեն Մկրտչյանի, Արգիշտի Մեխակյանի, Ռոմանոս Պետրոսյանի հրապարակումներով։

Հարկ է նշել, որ Անուշ Համբարձումյանը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում թիվ 14/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն էր՝ նշանակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շուտ մոռացավ՝ Վաղարշապատում առաջին կաշառք բաժանողը իրենց թիմակիցն էր

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։