Ծանոթացել ենք փաստաթղթերին, որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի, շարադրված փաստերը չեն նկարագրում որևէ հանցագործություն, այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործի մասին։
«Փաստերը վերաբերում են 2004 թվականին կատարված մի գործարքի, որը հաստատել է Կառավարությունը՝ նիստով, որոշմամբ, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն»,-ասաց փաստաբանը։
Հավելեց՝ իրականացված գործընթացում որևէ կրիմինալ չկա և իրականում առուվաճառքի պայմանագիր չկա։
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։
Այժմ ԿԸՀ-ն քննում է Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։





