ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ո՞վ է Ձեզ իրավունք տվել համարակալելու մեր պետությունը․ Էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ես իհարկե գիտեմ, որ դուք ֆրանկոֆոն եք և փայլուն տիրապետում եք նաև անգլերենի և ռուսերենի իջևանյան բարբառներին, բայց իմ հարցը հայերեն էր: Ասեք՝ մեր Սահմանադրության և օրենքների ո՞ր դրույթների հիմա վրա եք մշակում ձեր ծրագրերն ու ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու հայկական պետականությունը, ո՞վ է իրավունք տվել համարակալելու մեր պետությունը, որը համար չունի, այլ ունի անուն՝ Հայաստանի Հանրապետություն»,- կրկնելով հարցը՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը:

Վարչապետն ասաց՝ Սահմանադրությունը վարչապետին տալիս է լիազորություն՝ սահմանել Կառավարության գործունեության հիմնական ուղղությունները. «Նախ, դուք պետք է ասեք, թե նախորդիվ շրջանում ո՞ր կետի համաձայն է օգտագործվել 3-րդ հանրապետություն խոսույթը»:

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր՝ 4-րդ Հանրապետությունն իրականություն է:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։