ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ. ասում եք՝ խաղաղություն է. Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին

ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լուսինե Բադալյանի թեկնածությունը: Դիմելով վերջինիս՝ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն ասաց. «Հիշում եմ, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ դուք այցելել էիք Արցախ՝ չնայած երկրում հայտարարված էր ռազմական դրություն: Հավանաբար հայրենասիրական մեծ մղումներն էին ձեզ տարել Արցախ: Հիմա, երբ ասում եք՝ արդեն խաղաղություն է հաստատվել, մտադի՞ր եք խաղաղության պայմաններում առաջիկայում ևս այցելել Ստեփանակերտ»: Բադալյանը պատասխանեց. «Անցնելով ձեր հեգնանքի վրայով՝ ասեմ, որ էդ պահին ինձ չի հետաքրքրել ռազմական դրություն էր, թե ոչ, այո, հայրենասիրական մղումներով, որովհետև օգնող ձեռքի կարիք կար»: Ավելի ուշ՝ հավելեց. «Հարցին՝ խաղաղության պայմաններում կգնա՞ք Արցախ, թե՞ ոչ, հնարավորության դեպքում, բնականաբար, չեմ բացառում»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։