ՏԵՍԱՆՅՈւԹ․ Իշխանությունն է ուզում որոշել, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին, նշանակում է՝ իրավական երկիր չունենք. Լիլիթ Գալստյան

Իշխանությունն է ուզում որոշել, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին, նշանակում է՝ իրավական երկիր չունենք: Այս մասին ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության կողմից Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Լիլիթ Գալստյանը:

«Քաղաքական մեծամասնությունը հանցավոր և բացահայտ հակասող սահմանադրական ընթացք է որդեգրել՝ հայտարարելով Վեհափառ Տիրոջը հրաժարական պարտադրելու և ինքնավար եկեղեցու կառավարման կարգը փոխելու իր նպատակադրումը։ Երբ իշխանությունն է ամեն գնով որոշում, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին, սա այլևս խոսում է ամեն բանի մասին, բայց ոչ իրավական պետության։ Դահլիճի ճնշող մեծամասնությունը քաջատեղյակ է այն ծանր քաղաքական գնահատականներին, որ հնչեցրել եմ Հայաստանում մարդու իրավունքների համատեքստում:

Ցավոք, գնահատականներս ոչ միայն չեն փոխվել, այլև երկրում տիրող ամենաթողության, անպատժելիության, խորացող ավտոկրատիայի համապատկերում վերածվել են երկրի սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքի: 2021-2025 թվականներին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ բավական մեծածավալ ուսումնասիրություններ են կատարել միջազգային կազմակերպություններ, տարբեր գերատեսչություններ, ՄԻՊ-ի քաղաքական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։

Այս կառույցները քննության առարկա են դարձրել իրավական և ժողովրդավարական պետության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներ՝ կյանքի իրավունք, խոշտանգումներ, անձնական ազատություն, կալանք, արդար դատաքննություն, հավաքների ազատություն, ընտրական իրավունք, սոցիալական, կրթական, առողջապահական իրավունքներ և խոցելի խմբերի իրավունքները։ Ուսումնասիրությունների համադրումը, ինչպես մեր ամեն օրը, բացահայտում է, թե որքան հեռու է Հայաստանը խոստացված ժողովրդավարական արժեքներից և որքան խորն է իրականությունների խզումը»,- նշել է Գալստյանը:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։