ՔՊ-ն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը: Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հարցին, ըստ որի՝ տեղեկություններ կան, որ սերտ համագործակցություն կամ աշխատանքային գործունեություն եք ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ժամանակ, Թունյանն ասել է. «Կարապետյանի հետ հարաբերությունների մակարդակը չգիտեմ՝ ոնց եք գնահատել, ես հարգալից եմ վերաբերվել: Ընդհանրապես, բոլոր պետական պաշտոնյաներին, ում հետ աշխատել եմ, հարգալից եմ վերաբերվել ու նախկին պաշտոնյաներից շատերի հետ էլ մինչև հիմա լավ հարաբերություններ ունեմ: Ինձ մոտ այդ կաշկանդվածությունը չկա ու երևի պատճառն այն է, որ պետական պաշտոնյաներին ու պետական ինստիտուտներին պետք է հարգանքով վերաբերվես ու այն փոխադարձ լինի»:





