«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է․ «Այսօր ողջ օրվա ընթացքում, վաղը մինչև երեկո Հայաստանը գտնվելու է հարավարևմտյան արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմ և առանց տեղումների եղանակ։ Վաղը ուշ երեկոյան ժամերից, մայիսի 29-ին և 30-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը կբարձրանա 2-4 աստիճանով, բայց մայիսի 29-30 ընկած ժամանակահատվածում կնվազի 8-10 աստիճանուվ։ Մայիսի 31-ից հունիսի 1-ը տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա»։





