Ադրբեջանցի գործարար, երաժիշտ Էմին Աղալարովը հարցազրույց է տվել ռուս լրագրող Քսենյա Սոբչակին՝ պատմելով, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն Ադրբեջան այցի ժամանակ եղել է նաև օկուպացված Արցախի տարածքներում:
«Ես գիտեմ, որ նա եղել է մարզերում և շրջել է ամենուր։ Եղել է նոր տարածքներում՝ Ղարաբաղում: Այսինքն՝ նա ճանապարհորդել է ամբողջ երկրով», — ասել է Աղալարովը, որը նախկինում ամուսնացած է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր հետ։
Աղալարովը, պատասխանելով Քսենյա Սոբչակի հարցին, թե արդյո՞ք Ալիևն ընդունել է Դուրովին՝ ընդգծել է, որ ինքը հավաստի տեղեկություն չունի այդ թեմայով։