Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել և գրել է.
«Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը։
Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող Ֆրանկոֆոնիայի շատ ակտիվ մշակութային կենտրոն»
Ավելի վաղ դեսպանը X-ի միկրոբլոգում նշել էր․
«Սկսում եմ բարեկամության, համերաշխության և աջակցության այց Սյունիքի մարզ։
Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է։
Մարզի բնակիչներն իրավունք ունեն ապրելու խաղաղ՝ առանց մտահոգության և սպառնալիքների»։