Սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին. Հայկ Մամիջանյան

Վաղը սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին. գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Մեր քաղաքը» դաշինի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի որոշման հետաձգմանը։

«Այս անիմաստ աղմուկից մի օգուտ եղավ՝ մի խումբ փողով գործիքներ և գործիչներ այսօրվա իրենց հացն էլ վաստակեցին ՀՀԿ-ի մասին ստեր ու դավադրապաշտական զառանցանքներ տարածելով»,-գրել է նա։