Հանրապետության տարածքում` փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է թույլ ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +8+10։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +2+6,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+8,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ +2+7,
Լոռիում գիշերը՝-7-12, ցերեկը՝ +7+11,
Տավուշում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +8+11,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ 0+4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+9,
Արարատում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +5+10,
Արմավիրում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +8+11,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ +3+5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +8+11,
Սյունիքի հովիտներում գիշերը՝-3+1, ցերեկը՝ +11+14,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +8+11։