Սևանի ջրափրկարարները փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը

Օգոստոսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները հերթապահություն իրականացնելիս նկատել են, որ Սևանի հանրային 3-րդ լողափում՝ ափից մոտ 10 մետր հեռավորության վրա, երեխա է խեղդվում․փոխանցում է SHAMSHYAN.сom-ը։

Ջրափրկարարների արագ և մասնագիտական գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել ժամանակին հասնել երեխային և նրան դուրս բերել ջրից։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները։

Ըստ տեղեկությունների՝ փրկված երեխան 5-ամյա աղջնակ է։ Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։