Search
Close this search box.

Ռուսաստանը կլինի միշտ դաշնակից Հայաստանի կողքին. դեսպանություն

Ռուսաստանը եղել է, կա և կլինի միշտ դաշնակից Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին։ Այս հայտարարությունն արել է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը` շնորհավորելով Հայաստանի Անկախության օրվա առթիվ։

«Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա և կլինի միշտ դաշնակից Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին, ինչպես մեզ պատգամել է ընդհանուր հերոսական պատմությունը։ Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների իղձերին և շահերին», — ասված է ուղերձում:

Դիվանագիտական առաքելությունը տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում եղբայրական հայ ժողովրդին մաղթել է կայուն ապագա, հաջող աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման:

Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։