Այսօր Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել։ Հավաքվածները բողոքել են Հայաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց եպիսկոպոսների դեմ սկսված ճնշումների դեմ։ Այս մասին հայտնել է հասարակական գործիչ Միկա Բադալյանը։
Բողոքի ակցիան ընթացել է «Ամո՛թ հոգևորականներին հալածող իշխանությանը», «Ամո՛թ Եկեղեցու պառակտիչներին ու դավաճաններին», «Եկեղեցին ու ժողովուրդը միասնական են» կարգախոսներով։ Այն համախմբել է հարյուրավոր մարդկանց, որոնք իրենց ներկայությամբ բողոք են հայտնել Հայաստանում ընթացող գործընթացների դեմ ու հայտարարել, որ պատրաստ են մինչև վերջ կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու կողքին։





