Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության Հայաստանի հետ, սակայն հայկական կողմից կան որոշակի խնդիրներ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Telegram-ի «Յունաշև Live» ալիքին տված մեկնաբանությունում։
«Վերջերս Օքսանա Լուտը (Գյուղատնտեսության նախարարության ղեկավարը) հանդիպել էր Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ և նշել էր այդ խնդիրները։ Պետք է կատարվեն բուսասանիտարական վերահսկողության պահանջները։ Խոսքը որակի մասին չէ, այնտեղ կան տարբեր հիվանդություններ», — նշել է Օվերչուկը։





