ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 24-ին, կազմել է 393.9 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.51 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.81 դրամ (աճել է 0.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 497.97 դրամ (նվազել է 0.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.48 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 389-391.5 դրամով, վաճառվում է 395-397 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 405-410 դրամով, վաճառվում է 415-420 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.20-4.36 դրամով, վաճառվում է 4.49-4.70 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 394 դրամով:
Եվրոն գնվում է 410-411 դրամով, վաճառվում է 416 դրամով:
Ռուբլին գնվում է 4.32 դրամով, վաճառվում է 4.43 դրամով: