Search
Close this search box.

Գիշերվա իրադարձությունների մասին. ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Please enter a valid URL

ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցներն այս գիշեր 8 ուկրաինական ԱԹՍ են որսացել և ոչնչացրել Բելգորոդի և Կուրսկի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձը կանխվել է։ ՀՕՊ հերթապահ միջոցները 4 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Բելգորոդի մարզի տարածքում, ևս 4-ը` Կուրսկի մարզի տարածքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։