Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության դասագրքի օգտագործումը դպրոցներում

Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել ութերորդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ սույն դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, և Թուրքմանչայի խաղաղությունը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցումը»:

«Հուսով ենք՝ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նման դասագիրք տեղափոխել դպրոցներ, ինչպես նաև մատների արանքով չեն նայի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նման անպարկեշտ փորձերը»,- ասված է ուղերձում։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ լուրջ աղբյուրներ, դրանց թվում՝ հայկական կարդալու դեպքում կարելի էտեսնել բոլորովին այլ մոտեցումներ 1828 թվականի հաշտության պայմանագրի վերաբերյալ, որը մինչև վերջերս հանրապետական ​​դասագրքերում գնահատվում էր որպես « հայոց պետականության հետագա վերականգնման համար հսկայական նշանակություն ունեցող»:

Բացի դրանից, ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այս դեպքում խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձի մասին է, «արևմտյան քարոզչության և քաղաքական ինժինիրիգների լավագույն ավանդույթներում սպիտակը կոչվում է սև՝ որոշ հա գործիչների «թեթև ձեռքով», որոնք առանձնապես ջանասիրությամբ փորձում են սիրաշահել իրենց հովանավորներին»:

«Նման ձեւակերպումների ներմուծումն ուղղակիորեն հակասում է պատմական հիշողության պահպանման ոլորտում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին։ Այսպես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է.

Կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, մտադրություն են հայտնել շարունակել պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ», եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում։