Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռազմական օբյեկտ կառուցած բանվորներին խաբել են, աշխատածի փողը չեն տվել, «պրարաբը թռած է»
Տավուշի մարզի սահմանամերձ գոտում տասնյակ բանվորներ աշխատել են ռազմական օբյեկտի շինարարությունում, սակայն ամիսներով աշխատածի փողը չեն ստացել։ Նրանք ստիպված դիմել են լրագրողիս։ Բանվորները ասացին, որ ռազմական օբյեկտի շինարարությունում աշխատած բանվորներին բետոնապատման աշխատանքների համար օրական խոստացել են 12 հազար դրամ, սակայն բանվորների հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքել: Բանվորների խոսքերով՝ որպես ռազմական օբյեկտի կապառալու հանդես է եկել «Շինվեկտոր» կազմակերպությունը, որի ղեկավարն է Երևանի բնակիչ, Ռաֆո անունով անձնավորությունը։ Վերջինս էլ բանվորներին աշխատացրել է աշխղեկների միջոցով, որոնցից մեկը՝ ծագումով Սիսիանից, Երևանի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ, 1984 թվականին ծնված Վահագն Վարդանի Ալավերդյանը տասնյակ բանվորների աշխատածի փողը չի տվել ու մեկ ամիս առաջ անհետացել է։ Խաբված բանվորները 5 օր առաջ այդ առթիվ դիմել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Վահագն Ալավերդյանը այդ օբյեկտում աշխատած , Կոթի գյուղի բնակչին պարտք է 1,5 միլիոն դրամ, օբյեկտում բանվորների համար ճաշ պատրաստած խոհարարին՝ 500 հազար դրամ, բանվորների համար վերցված սնդի համար շուրջ 6 հազար դոլարին համարժեք դրամ է պարտք Ջուջևան գյուղի մթերային խանութին, 400 հազար դրամ՝ Ոսկեպարի խանութին, պարտք է Ոսկեպարի բնակիչ 4 բանվորների և շատերի։ Ուշագրավ է, որ ռազմական այդ օբյեկտում աշխատել են են նաև պարսիկ, հնդիկ բանվորներ։ ՊՆ-ում ի՞նչ են մտածում այս բարդակի վերաբերյալ»: