ՄԱՄՈՒԼ.ամ
uhtl.ru
Ad
Гостиница Университетская. Метро Ломоносовский проспект
Hay / Հայ | Рус | Eng | TürՌադիոՀեռուստացույց
USD 368.78, EUR 431.73, RUB 5.02, GBP 498.26 Բոլորը
+31 °C, +22 °C … +32 °C Վաղը`+33 °C
Լրահոս | Տեսանյութեր | Բաժիններ
Որոնում
«Քրեական հեղինակություն համարվող մարդկանց բերման եք ենթարկում, հետո բաց թողնում․ շոուն ինչի՞ համար է»․ հարց՝ Կամո Ցուցուլյանին
12:36, 18.08.2026 | mamul.am
831 | 0
uhtl.ru
Ad
Гостиница Университетская. Метро Ломоносовский проспект
«Քրեական հեղինակություն համարվող մարդկանց պարբերաբար բերման եք ենթարկում, շոու եք անում, ցույց տալիս և հետո բաց եք թողնում։ Եթե այդ մարդիկ քրեական հեղիանկություն են, ինչո՞ւ համապատասխան վայրում չեն՝ քրեական ենթամշակույթի հոդվածով, իսկ եթե քրեական հեղինակություն չեն, ապա ի՞նչ բնույթ են կրում այդպիսի պարբերական գործողությունները, որոնք օգուտ չեն տալիս։ Այդ շոուն ինչի՞ համար է»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանին։
«Դա ձեր դիտարկմամբ է շոու»,- ի պատասխան ասաց ոստիկանապետն ու շարունակեց․ «Ոստիկանությունն իր օպերատիվ հետախուզական գործունեության ողջ գործելաոճը կիրառում է, գումարած դրան՝ ոստիկանությունն իրականացնում է նաև պրոֆիլակտիկ կանխարգելիչ միջոցառումներ»։





