Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են. Փաշինյան

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Փաշինյանը։

«Նայեք Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաներն ու համեմատեք նախորդող շրջանների հետ՝ հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների ու այցերի դինամիկան։

Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և 5 երկրներից մեկն ենք, որ որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր սադրանքներ են անում, ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն ոչնչացնել։ Ավելի լավ է ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն»,- նշել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։