Փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը

Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեխան գետն է ընկել ժամը 18:00-ի սահմաններում ու երեխայի ծնողները, հարազատները, քաղաքացիները, փրկարարները ոստիկաններն ու պարեկները բավականին երկար հատված որոնողական աշխատանքներ են կատարել։

Ժամը 20:15-ի սահմաններում երեխայի՝ գետն ընկնելուց բավական հեռավորության փրկարարները հայտնաբերել են երեխային, ցավոք բժիշկները չեն կարողացել փրկել երեխայի կյանքը. նա ջրահեղձ է եղել։

Մահացած երեխան Արագածոտնի մարզի բնակիչ 4-ամյա Ն. Հ.-ն է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։